ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Լույսը» կարող է ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ

«Լույսը» կարող է ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ
19.10.2018 | 01:37

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ու հետո այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո ի՞նչ դիրքերից է հանդես գալիս «Լույս» դաշինքը. նրանց պահվածքն ու հայտարարությունները ո՛չ ընդդիմադիրի են, ո՛չ իշխանամետ:


«Իրատեսին» հայտնի դարձավ, որ այս փուլում «Լույս»-ականները որոշել են չխոսել, չարտահայտվել, ինչքան հնարավոր է խուսափել հարցազրույցներից: «Ցանկանում են հստակեցնել իրենց անելիքները, որոշել՝ ինչպես են առաջ շարժվում, ինչ դիրքերից են հանդես գալու, այնուհետ սկսեն խոսել: Հեղհեղուկ շատ հարցեր կան, որոնց համար պատասխաններ է պետք գտնել՝ կիսատ-պռատ չերևալու համար»,- ասաց «Լույս»-ին մոտ կանգնած աղբյուրը:
Մեր զրուցակիցը փոխանցեց, որ հիմնական ու կարևոր հստակեցումը կապված է դիրքորոշման հետ: «Եթե Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի հետ համագործակցելու որևէ եզր այդպես էլ չգտնի, ապա հավանական է, որ «Լույսն» ապագա ընտրարշավի ժամանակ իր հայտարարություններում առավել կոշտ լինի ու քննադատողի դիրքերից հանդես գա»,- տեղեկացրեց վերջինս:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ